Ռումինիայում նույնասեռ ամուսնությունների արգելման հանրաքվեն ոչ բավարար մասնակցության պատճառով ձախողվել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ռումինիայի կենտրոնական ընտրական բյուրոյի տվյալներով տեղամասերի փակման ժամանակ հանրաքվեին մասնակցել էր բնակչության 20.41 տոկոսը:
Հանրաքվեն կայացած ճանաչելու համար մասնակցությունը պետք է լինի առնվազն 30 տոկոս:
Ռումինիայի ընդդիմադիր կուսակցությունները հայտարարել են, որ հանրաքվեի ձախողման համար մեղավոր էին իշխող սոցիալ դեմոկրատները եւ կառավարությունը:




























