Արցախի նախագահ Բակո Սահակյանը մի շարք օրենքներ է ստորագրել:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ստորագրվել են, մասնավորապես, հետեւյալ օրենքները.

- «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,

- «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,

- «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին»,

- «Հաստատագրված վճարների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,

-  «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին»,

- «Լիցենզավորման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին»,

- «Արտոնագրային վճարների մասին» ԼՂՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին»,

- «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,

- «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին»։