Ինչպես նախկինում, Պեկինը պատրաստ է Վաշինգթոնի հետ առեւտրային հակասությունները լուծել իրավահավասար եւ ազնիվ բանակցությունների ճանապարհով: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Վան Ին ընդգծել է, որ խնդիրներն անհնար է լուծել առեւտրային պատերազմների ճանապարհով, չինական կողմը նախկինի պես պատարստ է ԱՄՆ-ի հետ ունեցած խնդիրները լուծել բանակցությունների ճանապարհով, սակայն դրանք պետք է հիմնվեն իրավահավասարության, ազնվության եւ լրջության վրա»,- նշված է Չինաստանի ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Վան Իի խոսքով՝ ներկայումս երկու երկրների հարաբերությունները կարեւորագույն փուլում են, եւ «երկու կողմի համար էլ համագործակցությունը միակ ճիշտ ընտրությունն է»:



























