Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ընրվելուց ի վեր երկրորդ անգամ մասնակցել է Ֆրանսիայի հրեական կազմակերպության  ներկայացուցչական խորհրդի 26-րդ ամենամյա ընթրիքին, գրում է ֆրանսիական Le Figaro-ն։

«Եթե Ֆրանսիան քրիստոնեական արմատներ ունի, ապա ունի նաեւ հրեական արմատներ»,- ասել է նա եւ ավելացրել. «Հուդաիզմը Ֆրանսիայում գոյություն է ունեցել ավելի վաղ, քան Ֆրանսիան կդառնար Ֆրանսիա։ Այո՜, հուդաիզմը Ֆրանսիայի արմատների մի մասն է։ Յուրաքանչյուր ֆրանսիացի, անկախ իր դավանանքից, կարող է հպարտանալ դրանով»։