Նավթի համաշխարհային գները աճ են ցուցադրում: Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները, փոխանցում է RT-ն: 

Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ դեկտեմբերյան մատակարարումներով աճել են 0,60 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 84,41 դոլարի:

WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսներն աճել են 0,52 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 74,68 դոլար: