Հոկտեմբերի 9-ին Երեւանում Ազատության հրապարակում տեղակայված Ֆրանկոֆոնիայի ավանում կանցկացվի «2050 թվականին իմ երազած Հայաստանի» մասին պատմությունների բլից մրցույթ:
Մրցույթը կազմակերպում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը՝ կրթության եւ գիտության նախարարության հետ համատեղ, այն կանցկացվի Ֆրանսիայի տաղավարում: Մրցույթը տեղի կունենա ժամը 17-ին:




























