Քենիայի արեւմուտքում ճանապարհային պատահարի հետեւանքով ավտոբուս է շրջվել, զոհվել է 42 մարդ, հայտնում է տեղական Daily Nation-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Ոստիկանության ներկայացուցիչ Ջեյմս Մեգորան հայտարարել է, որ վթարը տեղի է ունեցել Կերիչո շրջանից ոչ հեռու: Վկաների տեղեկացմամբ՝ 67 մարդու տեղափոխման համար նախատեսված ավտոբուսը ճանապարհից դուրս է եկել կտրուկ վերելքի ժամանակ, խփել է պատնեշին եւ կողաշրջվել:
Պատահարի մյուս հանգամանքները պարզվում են: Ոստիկանության տեղեկություններով՝ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ մի քանի ուղեւորներ դեռեւս արգելափակված են ավտոբուսի ներսում:




























