Սեպտեմբերի 21-24-ը կայանալու է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի այցը Մոսկվա: Աբիեւի այցի շրջանակներում նախատեսված է 2010թ. ռազմական ոլորտում երկու երկրների միջեւ համագործակցության ծրագրի շուրջ փաստաթղթի ստորագրում: Ինչպես հաղորդել է Ադրբեջանի նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպումների ընթացքում Աբիեւը կքննարկի ռազմական ոլորտում ռուս-ադրբեջանական համագործակցության զարգացման հեռանկարները, տարածաշրջանային հարցեր: