Մսի գինը Հայաստանում կայունանում է եւ կշարունակի կայունանալ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչյա Բերբերյանը։

Ընդ որում, ըստ նրա, ձմեռվա եւ Նոր տարվա մոտ հանրապետությունում սպասվում է գների ավանդական աճ։

«Իսկ այն, որ անասնագլխաքանակը նվազել է, որեւէ նշանակություն չունի, քանի որ այն կարելի է վերականգնել։ Կարծում եմ՝ դրանից ողբերգություն պետք չէ սարքել։ Ուղղակի այդ հարցին պետք է խելացի մոտենալ։ Ահա, այս գները, որ հիմա Հայաստանում կան, հաջորդ տարի, լավ աշխատելու դեպքում, կարող են նվազել»,- պարզաբանեց Բերբերյանը։

Սա, ՀԿ-ի նախագահի կարծիքով, կախված է մոտեցումից եւ այն մարդկանցից, ովքեր ղեկավարում են ոլորտները։ Միաժամանակ, փորձագետը նշեց, որ խոշոր եւ միջին եղջերավոր անասունների գները գարնանը Հայաստանում կարող է մի քիչ աճել, քանի որ այդ ժամանակ անասուններին քշում են արոտավայրեր։