Ճապոնիայի Կոմակի քաղաքում մասնավոր տան տանիքի վրա ընկած քարը, պարզվում է, երկնաքար էր, հայտնում է NHK-ն: 

Այս մասին վկայում են Գիտության պետական թանգարանի անցկացրած հետազոտության արդյունքները:

Սա տեղի է ունեցել սեպտեմբերին: Այդ պահին տանը գտնվող բնակիչները բարձր ձայն են լսել: Տանիքը եւ այգին զննելով՝ նրանք 10, 5 եւ 4 սմ չափերի երեք քար են հայտնաբերել: Բուն քարը վնասել է տան տանիքը եւ մի քանի մասերի կոտրվել:

Գիտության թանգարանը, որտեղ քարերը տարել էր տանտերը, հանգել է այն եզրակացության, որ դրանք մագնիսով ձգվում են եւ երկնաքարի մասեր են, որոնց տարիքը կազմում է 4,5 մլրդ տարի: