Ինդոնիզիայի ոստիկանության տեղեկացմամբ՝ Սումատրա կղզում հորդ անձրեւները հանգեցրել են ջրհեղեղների եւ սողանքների, ինչի հետեւանքով տուժած դպրոցներից մեկում 11 երեխա է զոհվել, հայտնում է ASSOCIATED PRESS-ը:

Տեղական ոստիկանության ղեկավար Իրսան Սինուհաջին հայտնել է, որ Սումատրայի հյուսիսում Մանդեյլինգ Նատալ շրջանում գետը դուրս է եկել ափերից եւ ուրբաթ իսլամական դպրոցում դասերի մասնակցող 20 երեխայի քշել:

Նա հայտնել է, որ 11 երեխաների մարմինները ջրից դուրս են բերել, մնացյալին դեռեւս որոնում են:

Ինդոնեզիայում անձրեւները, որի բնակչությունը բնակվում է լեռնային տեղանքներում եւ ջրհեղեղների տարածման շրջաններում, հաճախ են հանգեցնում աղետալի հետեւանքների: