Հունաստանի ոստիկանությունը հայտնել է 11 մարդու մարմիններ հայտնաբերելու մասին, որոնք, հավանաբար, Թուրքիայից սահմանը հատող միգրանտներ էին, փոխանցում է ASSOCIATED PRESS-ը:

Ոստիկանությունից հայտնել են, որ նրանք ընթանում էին ավտոմեքենայով, իսկ ավտովթարը տեղի է ունեցել Հունաստանի հյուսիսում՝ Կավալա քաղաքի մոտ:

Սալոնիկ ուղեւորվող մեքենան բախվել է բեռնատարին, որը հակադարձ ուղղությամբ էր ընթանում: Արդյունքում տեղի է ունեցել պայթյուն:

Ավտոմեքենայի մեջ եղած բոլոր մարդիկ զոհվել են: Բեռնատարի վարորդը վնասվածքներ է ստացել եւ հիվանդանոց տեղափոխվել:

Հունաստանի իշխանությունները նշում են վերջին ամիսներին միգրանտների թվի աճի մասին, որոնք Հունսատանի սահմանն ապօրինի հատում են Թուրքիայի կողմից: Նրանցից շատերը ուղեւորվում են Սալոնիկ՝ ապաստան ստանալու նպատակով գրանցվելու համար: