ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կարծում է, որ Սպիտակ քաղաքում Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի անունը կրող հրապարակի անվանումը պետք է վերանայել: Այս մասին նա նշել է այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Երեւանում Տարաս Շեւչենկոյի արձանի բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում:
«Իհարկե, կվերանայվի»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ հենց Ծառուկյանի ջանքերով էր, որ Սպիտակում հրապարակ անվանակոչվեց Յանուկովիչի անունով, մինչդետռ այսօր նա Ուկրաինայում դավաճան է համարվում եւ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված:
«Դա պետք է վերանայենք, բայց այսօր հիմնական նպատակը այն է, որ սա կառուցվել է հայ համայնքի համար: Մեր հայրենակիցները կես մլն որ բնակվում են այնտեղ եւ Ուկրաինան համարում են իրենց հայրենիքը:
Հարցին, թե ի՞նչ տվեց Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը Հայաստանին, Ծառուկյանը պատասխանեց. «Շատ ջերմ, շատ հոյակապ անցան Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում: Ամեն ինչ էլ կտա, կարեւորը՝ կապը կա, եկան, տեսան, ծանոթացան, շատ բարձր տպավորություններով հեռացան»:




























