Շաբաթ երեկոյան Ավստրալիայում խոշոր կենգուրուի հարձակումից երեք մարդուց կազմված ընտանիքը լրջորեն տուժել է: Ընտանիքի անդամներից մեկը լուրջ վնասվածք է ստացել, գրում է AFP-ն:
Դեպքը տեղի է ունեցել Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում՝ Դարլինգ Դաունս շրջանում:
Ընտանիքը կենդանուն հետ է մղել ավելի եւ բահի միջոցով:
Հարձակման արդյունքում 64-ամյա Լինդա Սմիթը թոքի վնասվածք է ստացել, քերծվածքներ, ներքին վնասվածքներ, կոտրել է կողոսկրը եւ կիրակի վիրահատվել է հիվանդանոցում:
Սառայի ամուսինը, որը զբաղվում է շրջակա միջավայրի պահպանությամբ, ամեն երեկո դաժան երաշտի պայմաններում, որը սպառել էր նրանց սննդի պաշարները, կերակրել է 30 կենգուրուի եւ վալաբիի:
Կինը Քվինսլենդի բուժծառայությանը պատմել է, որ 180 սմ հասակով կենգուրուի արուներից մեկը հանկարծակի հարձակվել է իր ամուսնու վրա:
Երբ կինը փորձել է փրկել ամուսնուն, վերցնելով ավելը եւ կենդանուն հացի կտոր տալով, կենգուրուն նրա ձեռքից քաշել է ավելը եւ հարձակվել:
Այնուամենայնիվ կինը կարողացել է փրկել ամուսնուն: Նա հասցրել է փայտի կտոր վերցնել, որով հաջողությամբ ազատվել է կատաղած կենդանուց: Օգնության հասած զույգի 40-ամյա որդին բահով հարվածել է կենգուրուին: Կենդանին ցատկել է թփերի մեջ եւ անհետացել:
Քվինսլենդի բուժծառայության գլխավոր վիրաբույժն AFP-ին հայտնել է, որ իր 30-ամյա տարօրինակ բժշկական պրակտիկայում ոչ մի անգամ նման դեպքի չի հանդիպել: Նրա խոսքով կենգուրուի խոշոր արուները երբեմն ագրեսիվ են լինում, բայց կատարվածը բացառիկ դեպք է:



























