Ռուսաստանը արագ արձագանքեց ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի որոշմանը՝ հրաժարվել Լեհաստանում եւ Չեխիայում հակահրթիռային պաշտպանության տարրեր տեղադրելու ծրագրից։ Մասնավորապես ՌԴ պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Պոպովկինը հայտարարել է, որ այդ որոշման հետ կապված, ԱՄՆ-ը անհրաժեշտ չի համարել Կալինինգրադում տեղադրել ռուսական «Իսկանդեր» հրթիռները։
Հիշեցնենք որ, Կալինինգրադի հատուկ տարածաշրջանում այդ հրթիռների տեղաբաշխումը Մոսկվան ներկայացրել է որպես հակազդեցություն՝ ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգը դեպի Արեւելյան Եվրոպա ընդլայնելուն։
«Այն հակազդեցության միջոցները, որը Ռուսաստանը ծրագրում էր իրականացնել՝ ի պատասխան Արեւելյան Եվրոպայում իր հակահրթիռային պաշտպանության տարրերը տեղադրելուն, իհարկե, կզրոյացնենք։ Այդ կետերից մեկն էլ հենց Կալինինգրադի հատուկ շրջանում „Իսկանդեր“ հրթիռների տեղադրումն էր»,-հայտարարել է Պոպովկինը։ Նրա խոսքերով՝ վերջապես բանականությունը հաղթանակեց նախապաշարմունքներին։




























