Նիդեռլանդների ոստիկանությունը հայտնաբերել է մարիխուանայի «ֆերմա», որը զուգարանի տակ էր թաքնված: Համաձայն Ռոտերդամի ոստիկանության հաղորդագրության՝ թմրանյութերի վաճառքով զբաղվողները բավականին ստեղծագործ են գտնվել՝ կանեփը զուգարանակոնքի տակ թաքցնելով։

Երբ ոստիկանները ապամոնտաժել են զուգարանակոնքը՝ հատակի վրա  դուռ են նկատել, որը նկուղ է տարել, իսկ այնտեղ կանեփի մի ամբողջ «պլանտացիա»։