Վոլգոգրադից Նատալյա Ռուդենկոն 36 տարեկանում 166 սմ հասակով 270 կգ է կշռում, սակայն Ռուսաստանի ամենագեր կնոջ կոչումը չի խանգարում նրան սիրելի լինել: Շուտով նա պատրաստվում է ամուսնանալ, հաղորդում է Life-ը:

Իվանը Նատալյային ամուսնության առաջարկությունն արել է դաշնային հեռուստաալիքներից մեկի եթերում: Զույգն արդեն 2 տարի միասին է ապրում: Այս ամբողջ ընթացքում փեսացուն մի քանի անգամ խոսել է պաշտոնական գրանցման մասին, սակայն կինն ամեն անգամ պատրվակներ է գտել: Սակայն վերջին առաջարկությունը նա չի կարողացել մերժել: Ընդ որում կինը մտադիր չէ առաջիկա ամիսներին տոնախմբությունը կազմակերպել:

«Նախ՝ ես շատ դժվար եմ տեղաշարժվում: Երկրորդ՝ ինձ նման գեղեցկուհիների համար, նման հսկայական չափերի զգեստներ չեն կարում, առավել եւս հարսանեկան», — բացատրում է Նատալյան:

Որպես գլխավոր պատճառ կինը նշում է իր առողջությունը: Նատալյան նաեւ խոստովանել է, որ արդեն որոշել է հարսանեկան զգեստի ձեւը՝ իրեն դուր են գալիս կիպ, բաց մեջքով զգեստներ: Հարսնացուն նշում է, որ իր երազանքի զգեստը կկարողանա հագնել միայն նիհարելուց հետո: