Միխայիլ Սահակաշվիլին «վստահության մանդատ է ստացել իր ժողովրդից մինչեւ 2013թ.», եւ մինչ այդ մնացած ժամանակահատվածը պետք է օգտագործել առկա խնդիրների լուծման համար: Այդ մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը:
Նրա խոսքերով, Բաքուն պատրաստ է համագործակցել Վրաստանի գործող ղեկավարության հետ եւ հանդես է գալիս Վրաստանի կայունության, անվտանգության եւ տարածքային ամբողջականության ապահովման օգտին: Ինչպես հայտարարել է Ազիմովը, Ադրբեջանը լրջորեն անհանգստացած էր ռուս-վրացական հակամարտությամբ անցած տարվա օգոստոսին, որը, ըստ Ազիմովի, անդրադարձավ ողջ Հարավային Կովկասի վրա, հաղորդում է Day.az-ը:




























