Ահազանգ է ստացվել, որ փետրվարի 11-ին Երեւանի Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի թիվ 4 հասցեում այրվում է ավտոմեքենա:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.00-ին, մարվել` 16.25-ին:

«Երջրմուղկոյուղիշին» ՍՊԸ-ին պատկանող տարածքում այրվել է «ԳԱԶ-53» մակնիշի 881 ՏՍ 68 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենայի թափքը` գազա-էլեկտրաեռակցման սարքավորումներով: