Ինդոնեիզիայի ափերին մոտ կործանված ինքնաթիռը սարքին է ճանաչվել, նշվում է «ՌԻԱ Նովոստիի» տրամադրության տակ գտնվող Lion Air ավիաընկերության հայտարարության մեջ:
«Օդանավն արտադրվել է 2018 թ-ին եւ Lion Air-ի կողմից շահագործվել է 2018 թվականի օգոստոսի 15-ից: Օդանավը շահագործման համար պիտանի է հայտարարվել», - ասված է հայտարարության մեջ:
Lion Air բյուջետային ավիաընկերության Boeing 737 MAX օդանավը կատարում էր Ջակարտայից Սումատրա կղզի չվերթը, Ինդոնեզիայի մայրաքաղաքի օդանավակայանում օդ էր բարձրացել տեղական ժամանակով 06.20-ին (Երեւանի ժամանակով՝ 03.20-ին) եւ ռադարներից անհետացել էր 06.33-ին (Երեւանի ժամանակով՝ 03.33-ին): Արեւմտյան Ճավայի ափերի մոտ ծովում օդանավի խոշոր բեկորների առկայության մասին առաջին տեղեկությունները Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների կանխման եւ աղետների հետեւանքների վերացման ազգային գործակալությունը ստացել է աղետի շրջանում գտնվող քաղաքացիական նավերի անձնակազմերից: Ինդոնեզիական Detik.com լրատվական պորտալը հայտնել է, որ աղետի պահին օդանավում եղել է 181 մարդ, 2 օդաչու եւ անձնակազմի 6 անդամ:




























