Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 5 շենքի հարակից տարածքում փետրվարի 11-ի երեկոյան ավտոմեքենա է այրվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.30-ին, մարվել` 21.50-ին:

Այրվել է Ժ. Տոնոյանին պատկանող «Օպել Վեկտրա» մակնիշի 18 ՕՍ 176 համարանիշով  ավտոմեքենայի շարժիչի տեղամասը եւ սրահի առջեւի հատվածը:

Բացի այդ, փետրվարի 13-ին ժամը 01.12-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Արփի գյուղում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.53-ին, մարվել` 02.10-ին:

Այրվել է Ա. Ավետիսյանին պատկանող տան շքամուտքի տանիքային միջնածածկը` 60 քմ. մակերեսով եւ կախովի առաստաղը` 30 քմ. մակերեսով: