«Միր» միջպետական հեռուստառադիոընկերությունը հետխորհրդային տարածքում կայացած կառույց է, որն ունի իր մշտական լսարանը: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ով այսօր՝ փետրվարի 14-ին ընդունել է «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության տնօրենների խորհրդի անդամներին ընկերության փոխնախագահ Ստեֆանն Տոդորովի գլխավորությամբ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ստեֆանն Տոդորովը ներկայացրել է ընկերության ընթացիկ աշխատանքները, իրականացվելիք բարեփոխումների ծրագրերը, թվային հեռարձակմանը անցնելու նախապատրաստությունները:

Հանդիպմանը քննարկվել են հեռուստառադիոընկերության գործունեությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: