Բոսթոնի գագստեր եւ ՀԴԲ-ի նախկին ինֆորմատոր Ջեյմսի «Ուայթի» Բալջերի սպանության մեջ կասկածվում է մաֆիայի քիլերը, որը, ըստ տեղեկությունների, ատում է «առնետներին»:

Բալջերը սպանվել է Արեւմտյան Վիրջինիայի բանտ տեղափոխվելուց մի քանի ժամ անց: Նրա սպանության մեջ կասկածում են Ֆոտիոս «Ֆրեդի» Գիասին եւ եւս մեկ բանտարկյալի:

Իշխանությունները չեն բացահայտել 89-ամյա Բալջերի մահվան պատճառները: CBS-ի փոխանցմամբ, Բալջերին դաժանաբար ծեծել են խցակիցները: Գիասը եւ նրա եղբայրը ցմահ ազատազրկման են դատապարտվել 2011 թվականին: Նրանք մեղադրվել են մի քանի հանցագործությունների, այդ թվում 2003-ին Ջենովեզե Ադոլֆո Բրունոյի մաֆիոզ ընտանիքի պարագլխի սպանության մեջ:

Մասնավոր դետեկտիվ Թեդ ՄաքԴոնոուն, որն անձամբ է ճանաչում Գիասին, ասել է The Boston Globe-ին ասել է, որ Ֆրեդդին ատուր էր «առնետներին»:

«Ֆրեդին ատում էր տղաներին, որոնք չարաշահում էին կանանց հետ շփումները: «Ուայթին» առնետ էր, որն սպանում էր կանանց»,-ասել է դետեկտիվը:

Նշենք, որ 2013 թվականին դատարանը մեղավոր էր ճանաչել Բալջերին 11 մարդու սպանության մեջ: Նրա հանցավոր կյանքը հիմք է ծառայել Ջոնի Դեփի մասնակցությամբ «Սեւ մեսսա» եւ Մարտին Սկորսեզեի «Ուրացողները» հայտնի ֆիլմերի համար: Վերջինս 2006-ին մի քանի «Օսկար» է ստացել:

Բալջերը 16 տարի փախուստի մեջ է եղել: