CNPC-ի Bohai Drilling Engineering Company Limited-ի գլխավոր տնօրեն ՉԺոու Ցզունցյանն ինքնասպան է եղել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Caixin հրատարակությունը:
Ընկերությունում հրատարակության աղբյուրների համաձայն, ՉԺոու Ցզունցյանը ինքնասպանություն է գործել հոկտեմբերի 30-ին: Կորպորատիվ մահախոսականում նշվում է, որ ՉԺոու Ցզունցյանը «մահացել է աշխատանքի ծանրաբեռնվածության եւ ընտանեկան խնդիրների պատճառով»:
Հրապարակման մեջ նշվում է, որ մենեջերը նաեւ ընկերության կուսակցական կոմիտեի քարտուղարի տեղակալն էր: Մահվան մասին այլ մանրամասներ չեն ներկայացվում:
CNPC-ը պետական ընկերություն է եւ Չինաստնաի խոշոր նավթագազային կորպորացիան: 2017-ին Աշխարհի խոշորագույն ընկերությունների վարկանիշում Fortune Global 500 CNPC-ը զբաղեցրել է 4-րդ տեղը: Ընկերությունը աշխարհի ավելի քան 30 երկրներում մասնակցում է տարբեր նավթագազային նախագծերի: Ամեն տարի այն արդյունահանում է մոտ 103 մլն տոննա նավթ եւ 103 մլրդ խմ մ գազ:




























