Փարիզի «Ռուասի-Շառլ դե Գոլ» օդանավակայանում երկու օդանավ են բախվել, հայտնում է Parisien պարբերականը:
Օդանավերի բախումը տեղի է ունեցել, երբ ֆրանսիական ավիափոխադրող Air France-ի օդանավը կայանման հարթակից ուղղվել է թռիչքուղի: Այն պահին, երբ այն կանգ է առել, հետեւից անցնող ամերիկյան Delta Air Lines ավիաընկերության օդանավը բախվել է թեւով:
Պատահարի հետեւանքով ոչ ոք չի տուժել:
Air France օդանավի չվերթը, որը պետք է թռչեր Սեն Մարտեն կղզի, տեղափոխվել է հաջորդ օրը, ուղեւորներին գիշերակաց է տրամադրվել, նրանք հնարավորություն կունենան նաեւ այլ չվերթից օգտվելու:
Պատահարի հանգամանքների քննությունն անցկացնում է Ֆրանսիայի Քաղաքացիական ավիացիայի հետաքննությունների եւ անվտանգության վերլուծությունների բյուրոն:




























