ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը այսօր՝ նոյեմբերի 1-ին, Գեւորգ Կոստանյանի նախագահությամբ կայացած արտահերթ նիստում փակ ռեժիմով երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել համաներում հայտարարելու մասին օրենքի նախագծին:
Համաներումը Հայաստանում հայտարարվում է Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800 ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100 ամյակի կապակցությամբ:
Նշենք, որ հոկտեմբերի 31-ին օրինագիծը միաձայն ընդունվել էր խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ (72 կողմ): Այսօր ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ կքննարկվի ԱԺ-ում:
Համաներումը կտարածվի Շանթ Հարությունյանի գործի, «Սասնա ծռեր» գործով անցնող մի շարք անձանց վրա:
Նախագծին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։



























