Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն այսօր՝ նոյեմբերի 1–ին, խնդրեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ուշադրություն դարձնել 3 խնդրի վրա։
«Չնայած մենք արձակվող խորհրդարան ենք, դուք՝ չընտրվող վարչապետ, բայց երեք խնդրի վրա եմ ուզում ձեր ուշադրությունը հրավիրել։ Առաջին, պետական սեկտորի աշխատավարձերը պետք է կտրուկ վերանայվեն, որովհետեւ դրանք շատ ցածր են։ Երկրորդ, պետք է պաշտպանվեն աշխատողների աշխատանքային իրավունքները, մասնավորապես մասնավոր սեկտորում, քանի որ գործատուներն աշխատողներին որպես ստրուկ են վերաբերում։ Երրորդ, կադրային քաղաքականությունը. դա պետք է արվի՝ պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով, մասնավորապես պետական սեկտորում պետք է մարդիկ վեր խոյանան պրոֆեսիոնալիզմի շնորհիվ»,– ասաց Գեւորգ Պետրոսյանը։
Նշենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանի չընտրվելու դեպքում խորհրդարանն ազատ կարձակվի։



























