Այս տարվա 9 ամիսների ընթացքում հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան և հետծննդյան ժամանակահատվածում գրանցվել է մայրական մահացության 4 դեպք։ Այս մասին հայտնում են Ազգային վիճակագրական ծառայությունից։
Պաշտոնական տեղեկատվության համաձայն, մայրական մահացության գործակիցը կազմել է 15.1 միավոր, 2017թ. հունվար-սեպտեմբերի` 10.8 միավորի համեմատ:
Նշենք, որ հունվար-սեպտեմբերին կենդանի ծնվածների շրջանում սեռերի հարաբերակցության գործակիցը կազմել է 111 տղա՝ 100 աղջկա հաշվով։


























