Արտահերթ ընտրությունները մայիսի փոխարեն դեկտեմբերին անցկացնելու միանձնյա որոշմամբ՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ծրագրավորված խաթարեց քաղաքական կուսակցությունների գործունեությունը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Երբ բողոքում ու քննադատում էինք ընտրություններն առաջ բերելու մասին վարչապետի միանձնյա որոշումը, դրա հիմքում ոչ թե կապրիզ էր, ի տարբերություն այդ որոշման, այլ բացառապես քաղաքական կուսակցություններին բավարար ժամանակ տալու պահանջը՝ ընտրությունների նախաշեմին․ այս ժամանակի մեջ մտնում էր նաեւ կուսակցության համագումար կազմակերպելու մեր ցանկությունը»,- ասաց նա:
Աշոտյանը հայտնեց, որ իր մտահոգությունների մասին երեկ պատմել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Բուքիքիոյին. «Եթե վարչապետը մայիսյան հնարավոր ընտրությունները միանձնյա որոշեց, ԱԺ-ին ճնշեց, ապա նա քաղաքական կուսակցությունների գործունեությունը ծրագրավորված խաթարեց, խաթարեց քաղաքական կուսակցությունների ընտրություններին նախապատրաստվելու գործընթացը»,- նշեց Աշոտյանը:



























