20th Century Fox ընկերությունը Նոամա Մուրրոյին նշանակել է «Պինդ ընկույզ 5» ֆիլմի ռեժիսոր: ֆիլմի համար սցենարը գրել է Սքիփ Վուդսը: Ներկայումս սցենարը լրամշակվում է Մուրրոյի մասնակցությամբ, գրում է Lenta.ru-ն:
20th Century Fox-ն առայժմ պայմանագիր չի կնքել Բրյուս Ուիլիսի հետ, սակայն դերասանն ավելի վաղ հայտնել էր, թե դեմ չէ վերադառնալ նյույորքյան ոստիկան Ջոն ՄքԼեյնի դերին: Նշենք, որ «Պինդ ընկույզի» առաջին մասը թողարկվել է դեռ 1988թ.: «Պինդ ընկույզ 4.0»-ը էկրաններ է բարձրացել 2007թ.:
Հիշեցնենք, որ «Պինդ ընկույզի» նախորդ բոլոր սերիաներում նյույորքցի ոստիկան Ջոն ՄաքԼեյնին մարմնավորել է հոլիվուդյան հայտնի դերասան Բրյուս Ուիլիսը։




























