Այս շաբաթ միջազգային շուկաներում ցորենի գնի աճը շարունակվել է։ Այս պահի դրությամբ, բնակլիմայական պայմանները աշխարհի տարբեր մասերում, հատկապես՝ ԱՄՆ-ում եւ Չինաստանում, նպաստավոր չեն համարվում ցորենի բերքի համար։

Միջերկրծովյան ավազանի երկրներն ու Չինաստանը շարունակում են ցորենի խոշոր գնումներ իրականացնել, ինչի հետեւանքով շուկայում լարվածություն է առաջացել։

Վերջին օրերին Իրաքը գնել է 350 հազ. տոննա ցորեն, Եգիպտոսը՝ 170 հազ. տոննա, Թունիսը՝ 100 հազ. տոննա, Չինաստանը՝ 500 հազ. տոննա։

Չիկագոյի բորսայում փափուկ ցորենը երեկ՝ փետրվարի 14-ին վաճառվել է տոննան՝ 320,37 դոլարով, իսկ Փարիզի MATIF բորսայում ֆրանսիական բարձրորակ ցորենը՝ 370 դոլարով։

Իրավիճակը մնում է լարված նաեւ Ուկրաինայում, որը Հայաստան ցորենի հիմնական մատակարարներից է։ Ըստ վերջին տեղեկությունների՝ այս երկրի նավահանգիստներից ցորենը բեռնվում է տոննան 340 դոլարով։