Քաղցկեղից Հայաստանում տարեկան 30-40 երեխա է մահանում, որոնցից 80-100-ը՝ մինչեւ 14 տարեկան երեխաներ են։ Փետրվարի 14-ին՝ քաղցկեղով հիվանդ երեխաների միջազգային օրը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին  հայտարարեց Հայաստանի ազգային  ուռուցքաբանական կենտրոնի տնօրենի տեղակալ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Բազիկյանը։

Նրա խոսքով, Հայաստանում ամեն տարի հաշվառման է վերցվում քաղցկեղային հիվանդություններ ունեցող 7,5 հազար մարդ, որոնցից 80-100-ը՝ մինչեւ 14 տարեկան երեխաներ են։ Պրոֆեսորը նշեց, որ հիվանդների գրեթե կեսը բժշկին  դիմում է հիվանդության վերջին  փուլերոմ, երբ բժշկությունն այլեւս անկարող է օգնել։

«Սակայն ժամանակին բժշկին դիմելու դեպքում 90 տոկոս դեպքերը կարելի է բուժել»,- հայտարարեց Գագիկ Բազիկյանը։