Ողբերգական մահով վախճանվել է տիբեթցիների հոգեւոր առաջնորդ Դալայ-լամայի 45-ամյա զարմիկ Ջիգմե Նորբուն։
Մեծ արագությամբ ընթացող սպորտային ավտոմեքենան հարվածել է նրան։
Ողբերգությունը տեղի է ունեցել փետրվարի 14-ի երեկոյան, հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը։
Հատվածը, որում տեղի է ունեցել վրաերթը, լուսավորված չի եղել, եւ վարորդն, ամենայն հավանականությամբ, չի նկատել Նորբուին։ Մեքենային ղեկին է եղել 31-ամյա Քեյթ Օ՝Դելը, ով երեխաների հետ տուն շտապելիս է եղել։ Նրանցից ոչ ոք չի տուժել։ Ոստիկանությունը Օ՝Դելին մեղադրանք չի առաջադրել։





























