Ոստիկանության Կապանի բաժնում փետրվարի 14-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 17.30-ի սահմաններում 34-ամյա Ռոբերտ Բ.-ն «ՎԱԶ-21154» մակնիշի ավտոմեքենայով Կապան քաղաքում վրաերթի է ենթարկել 10-ամյա Ռուբիկ Բ.-ին եւ նույն ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կատարվում է նախաքննություն:




























