Լարի անունով կատուն շուտով գործի կանցնի Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի նստավայրում` Դաունինգ սթրիթում: Նա զբաղվելու է առնետների որսով:
«Այո, ես կարող եմ հաստատել, որ վաղը մեզ մոտ կատու կհայտնվի»,-ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի` լուրը հաստատել է Դաունինգ սթրիթի ներկայացուցիչը:
Կրծողների դեմ արդյունավետ պայքարի անհրաժեշտություն առաջացել էր այն բանից հետո, երբ անցած ամիս Դաունինգ սթրիթում լրագրողների աշխատանքի ժամանակ տեսախցիկները երկու անգամ առնետների էին ֆիքսել, որոնք «ազատ ելումուտ» էին անում հետին պլանում:
Նոր աշխատակցի սեռը դեռեւս պարզ չէ, սակայն նշվում է, որ նա վերցվել է կենդանիների բրիտանական հայտնի ապաստարանից` լոնդոնյան Բատերսիից:





























