Աղի սննդի ընդունումը հանգեցնում է անոթների վայրկենական լայնացման: Էֆեկտը տեւում է մոտ երկու ժամ, իսկ որոշ դեպքերում հարուցում է  խոլեստերինի կուտակում օրգանիզմում եւ սրտանոթային հիվանդությունների զարգացման: Նման եզրահանգման են եկել Ավստրալիայի գիտական եւ կիրառական հետազոտոթյունների պետական միավորման գիտնականները (CSIRO):

Բացասական արդյունքը տեսնելու համար բավարար է օգտագործել 3,8 գրամ աղ: Մինչդեռ մարդկանց մեծ մասն օրական օգտագործում է 8-ից 12 գրամ աղ, ինչն էլ հանգեցնում է արյան բարձր ճնշման, ինսուլտների եւ սրտային նոպաների:

Աղի կերակուրներից հրաժարվելը օգտակար է երիկամների, հիվանդություններով, ճարպակալմամբ եւ հիպերտոնիայով տառապող անձանց: