Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության եւ Կենտրոնականի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, փետրվարի 15-ի երեկոյան բերման են ենթարկել 47-ամյա Բագրատ Վ.-ին եւ 35-ամյա Մհեր Բ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Բագրատ Վ.-ի մոտ հայտնաբերվել է ներարկիչ՝ 1,9 մլ կարմրավուն հեղուկով, դատարկ ներարկիչներ՝ ասեղներին արնանման հետքերով, 1 լ-անոց տարա՝ դեղնավուն հեղուկով:

Ըստ Բագրատ Վ.-ի հայտարարության` տարայի եւ ներարկիչի պարունակությունը դեղամիջոցի եւ բենզինի խառնուրդից ստացված թմրամիջոց է, որը պատրաստել է  ընկերոջ` Մհեր Բ.-ի հետ օգտագործելու համար:

Մհեր Բ.-ի մոտ հայտնաբերվել է 2 ներարկիչ՝ կարմրավուն հեղուկով: Նա նույնպես հայտարարել է, որ ներարկիչների պարունակությունը դեղամիջոցի եւ բենզինի խառնուրդից պատրաստված թմրամիջոց է՝ իրենց օգտագործման համար:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: