Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում գլխավոր քարտուղարի պաշտոնի կորուստը կհարվածի երկրի հեղինակությանը: Այս մասին նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ ներկայացուցիչ Գագիկ Մինասյանը:
Նրա խոսքով, եթե անգամ Յուրի Խաչատուրովի մեղադրանքի համար իրավական հիմնավորումներ կային, ապա այս բոլոր գործընթացները պետք էր առանց Հայաստանին վնասելու անել:
«Այն փաստը, որ եւ ԵՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում (մինչեւ վերջերս) ղեկավար պաշտոնները զբաղեցնում են Հայաստանի ներկայացուցիչները, լավ ջանքների եւ Հայաստանի հանդեպ վստահության ցուցանիշ էր: Հարկավոր է ջանքեր գործադրել, այդ պաշտոնը Հայաստանի ներկայացուցչի համար պահպանելու նպատակով», - ասաց Մինասյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին Սանկտ-Պետերբուրգում ՀԱՊԿ-ի նիստի ժամանակ որոշվելու է, թե ով կզբաղեցնի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը:




























