Հայաստանը հաջողությամբ ավարտել է Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում առեւտրային քաղաքականության երկրորդ վերաքննությունը։ Այս մասին ԱՀԿ-ի Twitter-յան պաշտոնական էջում հայտնել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Ավագ Ավանեսյանը։

Նիստից հետո իր ելույթում Ավանեսյանը նշել է, որ իրենք ԱՎԿ անդամներից ստացել են 120 հարց՝ այն դեպքում, երբ 19 երկրներ ներկայացրել են մեկնաբանություններ եւ հայտարարություններ, որոնք հիմնականում դրական են եղել։ «Սա, անկասկած, վկայում է այն մասին, որ միջազգային հանրությունն ընդհանրապես Հայաստանի հանդեպ եւ մասնավորապես մեր առեւտրատնտեսական քաղաքականության հանդեպ հետաքրքրություն է դրսեւորում»,- ասաց նա։

Նիստի արդյունքներով արված հայտարարության մեջ մասնակիցները նշել են 2010թ․ առաջին վերաքննությունից հետո Հայաստանում տնտեսության եւ առեւտրի ցուցանիշների բարելավումը, մասնավորապես՝ 2008թ․ ֆինանսական գլոբալ ճգնաժամից հետո տարեկան ՀՆԱ-ի 4 տոկոս աճի տեմպով վերականգնումը, թեկուզ՝ որոշ տատանումներով։  

«Մասնակիցները խոստովանել են, որ Հայաստանի տնտեսությունը բնութագրվում է ցածր արժեզրկմամբ, աղքատության մակարդակի նվազմամբ եւ նրա մակրոտնտեսական կայունության ամրապնդման զգալի կայունությամբ, որում առեւտուրը ապրանքներով եւ ծառայություններով է, որն էլ կազմում է ՀՆԱ-ի 87 տոկոսը եւ մեծ դեր է խաղում։

Այս ձեռքբերումների համար իրենց հարգանքն արտահայտելով Հայաստանի հանդեպ՝ անդամ-երկրները նաեւ նշեցին խնդիրները, որոնք դեռեւս կան որոշ ոլորտներում, այդ թվում՝ արտաքին ցնցումներից երկրի խոցելիությունը եւ արտադրողականության ու արտահանման բազայի նեղ դիվերսիֆիկացիայի ուղղությամբ ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը, քանի որ այն նախկինի պես կենտրոնացած է լեռնահանքարդյունաբերության ու տուրիզմի վրա եւ կախված է առեւտրային սահմանափակ թվով գործընկերներից»,- ասվում է ամփոփիչ մեկնաբանության մեջ։

ԱՀԿ անդամները հետաքրքրվքծ էին, որ ավելի լավ հասկանան Հայաստանի առեւտրային քաղաքականության վրա ԵՏՄ-ի ազդեցությունը։ Նիստի ընթացքում համապատասխան հարցեր բարձրացվեցին։