ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Վարդենյաց լեռնանցքում առկա է մերկասառույց:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Սյունիքի մարզի Սարավան-«Զանգեր» կոչվող  հատվածում առկա են տեղումներ ձյան տեսքով, Արագածոտնի մարզի Աշտարակ, Սյունիքի մարզի ՄԵղրի, Քաջարան, Կապան քաղաքներում մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: