ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 17-ին ստորագրել է հրամանագիր պարգեւատրելու մասին:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ համաձայն հրամանագրի` մարտական առաջադրանքները կատարելիս ցուցաբերած անձնական խիզախության համար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի հրաձգային վաշտի հրաձգային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Հովիկ Սուքիասյանը հետմահու պարգեւատրվել է « Մարտական ծառայություն» մեդալով: