Հայկական կենտրոնները չեն տուժել այն հրդեհներից, որ մոլեգնում էին Քալիֆորնիայի հարավում եւ Մալիբուում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Հայկական ազգային կոմիտեի Արեւմտյան թեւի ներկայացուցիչ Տիգրան Խոդանյանը։
Ես լսել եմ այդ շրջաններում ապրող հայկական մի քանի ընտանիքների մասին, որոնք ստիպված են եղել տարհանվել հրդեհները սկսվելուց հետո։ Սակայն նրանց մեծ մասը վերադարձել են իրենց տներն այն բանից հետո, երբ պարտադիր տարհանումն ավարտվել է»,- հայտարարել է նա։
Խոդանյանի խոսքերով՝ Քալիֆորնիայի հյուսիսում նույնպես հրդեհներից տուժած հայկական կենտրոններ չկան։ Սակայն նա հավելեց, որ Սան Ֆրանցիսկոյի ՀՀԱԿ գրասենյակում իրեն պատմել են, որ տեղացի հայ քահանան պարզում է՝ կան արդյոք տուժածների մեջ հայկական ընտանիքներ, որպեսզի նրանց անհրաժեշտ օգնություն ցուցաբերեն։
Հիշեցնենք, որ վերջին տվյալներով՝ հրդեհների պատճառով զոհվածների թիվը հասել է 84-ի։ Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ում հայտարարել էին, որ հրդեհներից տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան։





























