Միացյալ Նահանգների նավթային ֆյուչերսների շուկայում «մահացու խաչ» է ձեւավորվել։ Այս մասին են վկայում գործարքային տվյալները՝ տեղեկացնում է Gazeta-ն։

«Մահացու խաչ» (death cross) է կոչվում այն իրավիճակը, երբ կարճաժամկետ սողացող միջին գինն իջնում է երկարաժամկետ սողացող միջին գնից։ «Մահացու խաչը» վկայում է այն մասին, որ բաժնետոմսի գինը կարող է շարունակել անկում ապրել։

Նոյենբերի 23-ին կայացած գործարքների ժամանակ WTI նավթի ֆյուչերսների 50-օրյա սողացող միջին գինը իջել է 200-օրյա սողացող միջին գնից։