Ադրբեջանական զինված ուժերի փետրվարի 17-ի առավոտյան ձեռնարկած դիվերսիան հերթական արկածախնդրությունն էր, որն աչքի ընկավ իր ակնհայտ ապաշնորհությամբ: Նման մեկնաբանությամբ է հանդես եկել Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից հերթական դիվերսիային:
«Ի սկզբանե ձախողման դատապարտված այս դիվերսիան եւս մեկ անգամ վկայում է ադրբեջանական բանակի մարտունակության շուրջ հյուսված քարոզչության սնանկության մասին»,- ասել է նա:





























