Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները ներում են շնորհել Մեծ Բրիտանիայի Դարեմի համալսարանի ասպիրանտ Մեթյու Հեջեսին, ով լրտեսության համար դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ տեղեկացնում է BBC News-
ԱՄԷ-ում նշել են, որ ներում շնորհելու մասին որոշումն ընդունվել է էմիրությունների միավորման տարեդարձի կապակցությամբ, որը երկրում ազգային տոն է եւ նշվում է դեկտեմբերի 2-ին։
Ասպիրանտը զբաղվում էր «արաբական գարնան» ժամանակ եւ դրանից հետո հատուկ ծառայությունների գործողությունների ուսումնասիրությամբ։ Իշխանությունները համարել են, որ նա դրանով միայն քողարկել է իր կողմից գաղտնի տեղեկատվության հավաքագրումը։
Խաջեն ձերբակալվել էր Դուբայում, 2018թ․։ Հարազատները հայտարարել էին, որ նրան ստիպել են արաբերենով գրված խոստովանական փաստաթղթեր ստորագրել։ Նոյեմբերի 21-ին բրիտանացուն դատապարտել էին ցմահ բանտարկության։ Նրա դատը 5 րոպե էր տեւել։





























