Երեւանում, նոյեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 16։00-ի սահմաններում 23-ամյա Հարություն Հ.-ն իր վարած Mercedes մակնիշի 03 DD 353 համարանիշի ավտոմեքենայով Դավիթաշեն վարչական շրջանի Սասնա Ծռերի փողոցի թիվ 15 հասցե դիմաց դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել մայթեզրի ծառին։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով ուղեւոր 21-ամյա Հովհաննես Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։






























