100-ից ավելի բժիշկներ, կրտսեր բժշկական անձնակազմի անդամներ, ապահովագրական ընկերությունների ղեկավարներ եւ աշխատակիցներ են ձերբակալվել Միացյալ Նահանգներում Medicare առողջապահական համակարգի մեքենայությունների կասկածանքով:
Կասկածյալներին ձերբակալել են Մայամի, Լոս Անջելես, Դալլաս, Բրուքլին, Բաթոն-Ռուժ, Հյուսթոն, Դեթրոյթ եւ Տամպա քաղաքներում: Ձերբակալվածները մեղադրվում են աննախադեպ` 225 մլն դոլար մեքենայությունների մեջ:
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, 111 ձերբակալվածներից 6-ը հնդիկներ են: Առայժմ անհայտ է` կա՞ն արդյոք հայեր ձերբակալվածների շարքում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, անցած տարի ԱՄՆ-ում բացահայտվել էր հայկական հանցավոր խմբավորում` «Պզո» մականունով Արմեն Ղազարյանի գլխավորությամբ: Խմբավորումը 163 մլն դոլարի մեքենայություններ էր արել:





























