Վրաստանի տնտեսության մեջ կարեւոր գործոն է բիզնեսի եւ երկրի ղեկավարության միջեւ վստահության վերականգնումը: Նման տեսակետ է հայտնել Միջազգային առեւտրի պալատի նախագահ Փադի Ասլին:
Պալատի ղեկավարի բնորոշմամբ, 2010 թվականին վրացական բիզնեսը լուրջ վնասներ է կրել եւ վախենում է նոր ներդրումներից: Նրա կարծիքով, կառավարությունն այսօր ավելի է հետեւում բիզնես ոլորտի զարգացումներին, եւ որոշ քայլեր վստահության վերականգնման համար արդեն կատարվում են: Իսկ բիզնեսը ներդրումներ կսկսի այն ժամանակ, երբ ինքնավստահ լինի իր ուժերի մեջ:




























