ԱՄՆ-ն աղբի պատճառով հայտնվել է ճգնաժամի շեմին։ Չինաստանի իշխանությունների կողմից սահմանված պլաստիկի, թղթի, մետաղի ամենատարածված տեսակների ներկրման արգելքից հետո վտանգի տակ է հայտնվել շուրջ 15 մլն տոննա կոշտ կենցաղային թափոնների վերամշակումը, հայտնում է HighTech-ը։
Ամեն տարի ԱՄՆ-ն վերամշակում է շուրջ 66 մլն տոննա կոշտ կենցաղային թափոն, ընդ որում դրանց մեկ երրորդը երկիրը վաճառում է արտասահմանում։ 2017 թվականին Չինաստանը գնել է աղբի կեսից ավելին, կամ շուրջ 15 մլն տոննա։
Սակայն տարվա սկզբին Չինաստանը, փորձելով լավացնել էկոլոգիական իրավիճակը, սահմանափակել է 24 տեսակի կոշտ կենցաղային եւ արդյունաբերական թափոնների ներկրումը։ 2019 թվականին երկրի իշխանությունները կխստացնեն արգելքը՝ տարածելով սահմանափակումը մետաղների մի քանի տեսակների վրա։





























