1996 թվականի դեկտեմբերին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը դեկտեմբերի 7-ը հռչակել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային օր եւ կառավարություններին, համապատասխան ազգային, տարածաշրջանային, միջազգային ու միջկառավարակական կազմակերպություններին կոչ արել այն նշելու համար համապատասխան քայլեր ձեռնարկել:

Օրվա նպատակն է լայն հասարակությանը տեղեկացնել անդամ պետությունների սոցիալական եւ տնտեսական զարգացման մեջ քաղաքացիական ավիացիայի ավանդի մասին, ինչպես նաեւ ՄԱԿ մասնագիտացված հաստատության՝ ICAO-ի յուրահատուկ դերի մասին ամբողջ մարդկությանը ծառայելու համար բարձր արագության գլոբալ տրանսպորտային ցանցի ստեղծման երկրների ջանքերի միավորման գործում: